Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Օրթոպեդիկ ներդիրը հարթաթաթության ժամանակ
Հարթաթությունը, որի դեպքում ոտնաթաթի կամարն իջնում է եւ ոտնաթաթը դառնում է հարթ, բավական տարածված է Հայաստանում։ Թեպետ պաշտոնական տվյալներ դեռ չկան, մասնագետները պնդում են, որ հայերի գրեթե 85%-ը տառապում է հարթաթության այս կամ այն տեսակով։
NEWS.am Medicine-ի թղթակիցը հարթաթության մասին զրուցել է օրթոպեդ-մեխանիկ Վիգեն Խաչատրյանի հետ եւ փորձել է պարզել, թե ինչպես կարելի է բուժել այն։
Ինչո՞վ է վտանգավոր հարթաթությունը
Երկար քայլելիս ոտքի ցավը ամենափոքր խնդիրն է, որը կարող է առաջանալ հարթաթությունից։ Ոչ հարթաթաթ մարդկանց ոտնաթաթը ասես ամորտիզատոր լինի՝ այն թույլ չի տալիս, որպեսզի քայլերից իմպուլսները ճնշեն ողնաշարը։ Հարթաթաթության դեպքում ոտնաթաթի կամարը իր սխալ կառուցվածքի պատճառով չի հանգցնում քայլերից բխող իմպուլսները, եւ դրանք կմախքով տարածվում են դեպի վերեւ ՝ ծանրաբեռնելով ողնաշարը, հոդերը եւ գանգի հիմքը։
Համարվում է, որ հարթաթություն ունեցող մարդկանց ողնաշարը ավելի շուտ է շարքից դուրս գալիս, վերջույթների արյան մատակարարումը կարող է խախտվել, իսկ ոտնաթաթը կարող է ձեւափոխվել։
Ի՞նչ կարելի է անել
Ավաղ, հարթաթության դեմ դեռ բուժում չկա։ Ըստ օրթոպեդ-մեխանիկ Վիգեն Խաչատրյանի՝ մանուկ հասակում կարելի է կանխել հարթաթաթության առաջացումն ու զարգացումը, կամ վիրահատել եւ ուղղել ոտնաթաթի դիրքը։ Սակայն մեծահասակներին սա արդեն չի օգնի. նրանք կարող են կարգավորել ոտնաթաթի դիրքը հարթաթության համար նախատեսված հատուկ օրթոպեդիկ ներդիրների օգնությամբ։ Ներդիրները կօգնեն խուսափել ցավերից եւ կկարգավորեն քայլքի ժամանակ մկանների տոնուսը։
Ըստ Վիգեն Խաչատրյանի՝ ճիշտ ներդիրները, որոնք հատուկ պատրաստված են տվյալ մարդու համար, մեղմում են հարթաթության դեպքում առաջացող ցավերի 80%-ը։ Սակայն ներդիրների դրական ազդեցությունը տեսնելու համար որոշակի ժամանակ է պետք։
«Մարդկանց մեծամասնության խնդիրն այն է, որ նրանք շատ են շտապում եւ միանգամից ցանկանում են ազատվել բոլոր ցավերից եւ խնդիրներից՝ միայն մեկ օր ներդիր կրելով։ Ավաղ, նման բան չի լինում։ Ցավերը աստիճանաբար են թուլանում»,- ասաց Վիգեն Խաչատրյանը։
Նա նաեւ նշեց, որ հարթաթություն ունեցող մարդիկ պետք է կրեն օրթոպեդիկ ներդիր ողջ կյանքում, քանի որ հարթաթաթությունը անբուժելի է։
Կա՞ ն դեպքեր, երբ հարթաթություն ունեցող հիվանդներին այլեւս ոչնչով չես օգնի
Ըստ Վիգեն Խաչատրյանի՝ հայերը հաճախ շատ ուշ են դիմում բժշկի կամ օրթոպեդի։ Սովորաբար նրանք դիմանում են այնքան, մինչեւ «դանակը ոսկորին է հասնում» եւ ցավերը խաթարում են առօրյա կյանքը։ Երբ ցավերը անտանելի են դառնում եւ դժվար է լինում անգամ մի քանի քայլ կատարել, նրանք վերջապես դիմում են մասնագետի։ Բայց կարո՞ղ են ներդիրները օգնել նման դեպքերում։
Ճիշտ ներդիրների օգնությամբ կարելի է մեղմել հարթաթթաություն ունեցող յուրաքանչյուր հիվանդի ցավերը, կարծում է Վիգեն Խաչատրյանը։ Բայց իհարկե, ինչքան շուտ դիմել օրթոպեդի, այդքան ավելի լավ կլինի հիվանդի համար, քանի որ եթե ոտնաթաթը անընդհատ գտնվի ոչ ճիշտ դիրքում, հարթաթաթությունը ժամանակի ընթացքում կվատթարանա, իսկ ցավերը՝ կուժեղանան։
Որքա՞ն հաճախ է պետք փոխել ներդիրները
Հարթաթաթություն ունեցող մարդիկ պետք է ներդիրներ կրեն ողջ կյանքի ընթացքում, բայց, իհարկե, ժամանակ առ ժամանակ դրանք պետք է փոխել։ Ինչքա՞ն հաճախ է պետք փոխել նման ներդիրները։ Ըստ օրթոպեդ-մեխանիկի՝ ամեն ինչ կախված է հենց հիվանդից եւ նրանից, թե նա ինչպես է կրում այդ ներդիրները։
«Ոմանք կրում են դրանք կես տարի, ոմանք՝ մեկ տարի եւ ավել։ Եթե ֆուտբոլ խաղաք, ապա դրանք, բնականաբար, ավելի արագ կմաշվեն։ Եթե ներդիրները նորմալ օգտագործվեն եւ չթրջվեն, ապա դրանք կարելի կլինի բավականին երկար օգտագործել», - ասաց Վիգեն Խաչատրյանը։
Ի դեպ, Հայաստանում պատրաստում են օրթոպեդիկ ներդիրներ։ Ինչպես նշեց Վիգեն Խաչատրյանը, դրանով զբաղվում են արտասահմանում սովորած մասնագետները, ովքեր օգտագործում են Գերմանիայից ներմուծված նյութեր։
Կարդացեք նաև
Ի՞նչ է օստեոարթրոզը
Օստեոարթրոզը քրոնիկ հոդային հիվանդություն է, որի դեպքում քայաքայվում է հոդաճառը...
Ի՞նչ է արհեստական հոդը՝ էնդոպրոթեզը:
Արհեստական հոդը պատրաստված է տարբեր նյութերից, որը էնդոպրոթեզավորման միջամտությամբ...
Ի՞նչ է էնդոպրոթեզավորումը:
Էնդոպրոթեզավորումը հոդամակերեսների փոխարինումն է արհեստական հոդամակերեսներով...
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...
Մարդու ոտնաթաթը, որը միաժամանակ կատարում է հենման, հավասարակշռության և զսպանակային գործառույթ, ունի բավականին բարդ անատոմիական կազմություն: Նրա շարժունակությունը ապահովում են երեսուներեք հոդերի...
Պատկերացրեք Օստանկինո հեռուստաաշտարակը, որն ուղղահայաց դիրքում կանգուն է շնորհիվ իր հիմքից դեպի գագաթ ձգված լարային համակարգի...
Մեջքի ցավը նստակյաց կենսակերպ վարող մարդկանց հաճախ հանդիպող ուղեկիցն է։ Սակայն, եթե ժամանակին բժշկի չայցելեք, նույնիսկ սովորական սկոլիոզի պատճառով կարող են բարդություններ առաջանալ...
Սպոնդիլոլիսթեզը վիճակ է, երբ ողնաշարի մի ողը սահում է մյուսից հետ կամ առաջ: Դեպի առաջ սահելու դեպքում այն անվանվում է անտերոլիսթեզ, դեպի հետ՝ ռետրոլիսթեզ: Սպոնդիլոլիսթեզը կարող է...
Կոտրվածքները ոսկրերի մետաբոլիկ հիվանդությունների, չարորակ ուռուցքների և այլ ախտաբանությունների ժամանակ կոչվում են պաթոլոգիկ կոտրվածքներ: Կարող են հանդիպել ցանկացած տարիքային խմբում...
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...
Առավոտյան ցավը կրունկում` արդեն շպորի առաջին ախտանշանն է: Երբեմն ցավը նշում են կրունկի ներսում` որպես ասեղի առկայության զգացողություն: Սկզբում դա արտահայտվում է, երբ բուժառուն առավոտյան ոտքի է կանգնում...
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...
Մեջքի մակերեսը կարելի է սահմանազատել երկու ենթադրյալ գծերով՝ վերին, որն անցնում է յոթերորդ պարանոցային ողի փուշելունով, ստորին՝ կոնքոսկրերի մակարդակով: Մեջքն ընդգրկում է երկու անատոմիական շրջաններ...
Դաստակային (կարպալ) թունելի համախտանիշը տարածված խնդիր է, որն ազդում է դաստակի և նախադաստակի գործունեության վրա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն